Մատչելիության հղումներ

Եղիազար Վարդանյանը՝ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտոր


Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսրանի շենքը Երևանում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսրանի ռեկտոր է ընտրվել Եղիազար Վարդանյանը։ Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց ռեկտորի ընտրության արդյունքները։

Հիմնական զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյան ասաց, որ ռեկտորի ընտրությունը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին։ Վարդանյանն ընտրվել է փակ գաղտնի քվեարկությամբ։

Վարդանյանը 2019 թվականի դեկտեմբերից ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր, իսկ մինչ այդ զբաղեցրել է պրոռեկտորի պաշտոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG