Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ․ «Թուրք-ադրբեջանական ռազմական գործակցությունը նպաստում է ՆԱՏՕ-ի հետ կապերի խորացմանը»


«Ադրբեջանական բանակի և Թուրքիայի Զինված ուժերի սերտ համագործակցությունը մեծապես կնպաստի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացմանը», - այսօր Բաքվում, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ընթացքում, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի ղեկավարն ասուլիսի ժամանակ նաև բարձր է գնահատել ադրբեջանցի զինծառայողների «պրոֆեսիոնալ հատկանիշները, որոնք ցուցաբերվել են դաշինքի կողմից իրականացվող խաղաղապահ գործողությունների շրջանակներում»։

Սա Ստոլտենբերգի առաջին այցն է Բաքու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Նա երեկ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Բաքվից հետո Ստոլտենբերգը կայցելի Վրաստան և Հայաստան։ Երևանում և Թբիլիսիում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպումներ է ունենալու նախագահների և վարչապետների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG