Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտոնյաները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը


Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Ղուրբանովը Դոհայում հանդիպել է Թուրքիայի ռազմարդյունաբերության գործակալության ղեկավար Հալուք Գյորգյունի հետ։

Ըստ Բաքվի՝ կողմերը քննարկել են թուրք-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, «մտքեր են փոխանել համատեղ արտադրության և նոր նախագծերի շուրջ»։

Անցած շաբաթ Անթալիայում թուրքական ռազմաարդյունաբերական ոլորտի ղեկավարի հետ նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր հանդիպել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG