Մատչելիության հղումներ

SpaceX-ը լրտեսական արբանյակային ցանց է կառուցում ԱՄՆ հետախուզության համար. «Ռոյթերս»


Իլոն Մասկի ամերիկյան SpaceX կորպորացիան ուղեծիր դուրս կբերի լրտեսական արբանյակների ամենամեծ խումբը, որը պատվիրել է ԱՄՆ ռազմական-տիեզերական հետախուզության ազգային գրասենյակը, հայտնում է Reuters-ը («Ռոյթերս»)՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ այն բաղկացած կլինի հարյուրավոր արբանյակներից՝ Երկրի պատկերման հնարավորություններով, ինչը զգալիորեն կընդլայնի Վաշինգտոնի հնարավորությունը՝ արագ հայտնաբերելու հավանական թիրախներն ամբողջ աշխարհում։ 2020 թվականից ի վեր Falcon հրթիռի միջոցով արդեն ուղեծիր են դուրս բերվել մոտ մեկ տասնյակ հետախուզական արբանյակների նախատիպեր։

Reuters-ի փոխանցմամբ՝ նախագծով զբաղվող SpaceX-ի ստորաբաժանումը կոչվում է Starshield և արբանյակների ստեղծման պայմանագրով արդեն ստացել է 1,8 միլիարդ դոլար։

Փետրվարին The Wall Street Journal-ը հայտնել էր SpaceX-ի և անհայտ հետախուզական գործակալության միջև նույն գումարի գաղտնի պայմանագրի գոյության մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG