Մատչելիության հղումներ

G-7-ը զգուշացնում է Իրանին բալիստիկ հրթիռներ չմատակարարել Ռուսաստանին


«Մեծ յոթնյակի» (G-7) երկրներն ուրբաթ նախազգուշացրել են Իրանին, որ Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարումը կհանգեցնի Արևմուտքի պատասխան գործողությունների:

«Եթե Իրանը սկսի բալիստիկ հրթիռներ և դրա հետ կապված տեխնոլոգիաներ մատակարարել Ռուսաստանին, մեր պատասխանը կլինի արագ և համակարգված, ներառյալ՝ հակաիրանական նոր միջոցառումները», - ասվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Իտալիայի, Գերմանիայի և Ճապոնիայի համատեղ հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ միջոցառումներից մեկը կարող է լինել Իրանի առաջատար Iran Air ավիաընկերության՝ դեպի Եվրոպա թռիչքների արգելքը։

Այս նախազգուշացումն արվում է այն լուրերի ֆոնին, թե Թեհրանը 400 փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է փոխանցել Մոսկվային։ Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ դեռևս չունեն կոնկրետ տվյալներ, որոնք հաստատում են իրանական հրթիռների առաքումը Ռուսաստան, սակայն կարծում են, որ Թեհրանը մտադիր է դա անել։ Անցյալ շաբաթ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարեց, որ Ռուսաստան զենքի արտահանման համար իրավական խոչընդոտներ չկան, սակայն Թեհրանը ձեռնպահ է մնում նման քայլից՝ «բարոյական» նկատառումներով և «պատերազմ չհրահրելու» համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG