Մատչելիության հղումներ

Մահացել է անվանի դերասան Շիրվինդտը


Դերասան Ալեքսանդր Շիրվինդտը, արխիվ:
Դերասան Ալեքսանդր Շիրվինդտը, արխիվ:

89 տարեկանում մոսկովյան հիվանդանոցում մահացել է ԽՍՀՄ և Ռուսաստանի անվանի դերասան, Երգիծանքի թատրոնի նախկին ղեկավար Ալեքսանդր Շիրվինդտը:

Նա 2000 թվականից է ղեկավարել Մոսկվայի Երգիծանքի թատրոնը, մինչ այդ էլ 30 տարի աշխատել է այնտեղ որպես դերասան և եղել է այդ թատրոնի ամենասիրված աստղերից մեկը:

Ալեքսանդր Շիրվինդը նաև նկարահանվել է բազմաթիվ կինոնկարներում և մեծ հեղինակություն է վայելել ամբողջ խորհրդային տարածքի արվեստասերների շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG