Մատչելիության հղումներ

Այսօր տարածաշրջանային դաշինքներն ավելի կարևոր են. Վոֆգանգ Իշինգեր


Վոլֆգանգ Իշինգեր, արխիվ
Վոլֆգանգ Իշինգեր, արխիվ

Այսօր տարածաշրջանային դաշինքներն ու հաստատություններն ավելի կարևոր են, քան նախորդ ժամանակաշրջանում, քանի որ ՄԱԿ-ի կառույցները չեն կարողանում կատարել իրենց գործառույթները։ Այդ մասին Բաքվում 11-րդ Գլոբալ համաժողովում հայտարարել է Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովի հիմնադիր խորհրդի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը:

«Գլոբալ կառավարման մեջ կան թերություններ, գլոբալ ինստիտուտների գործառույթներն այսօր իրականացնում են տարածաշրջանային դաշինքները», - ասել է նա։

Իշինգերն ավելացրել է, որ դաշինքներում անդամների հավասարությունը կարևոր նրբերանգ է։

«ՆԱՏՕ-ն անդամների միջև հավասարության լավագույն օրինակն է, բայց միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ թեպետ կան առաջատար երկրներ, լիդեր պետություններ, այդուհանդերձ ցանկացած անդամ կարող է արգելանք դնել կարևոր որոշման վրա»,- ընդգծել է Իշինգերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG