Մատչելիության հղումներ

Հայտնի են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի զույգերը


Արխիվ
Արխիվ

Նյոնում (Շվեյցարիա) այսօր տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղերի վիճակահանությունը: Ապրիլի 9-10-ը կհանդիպեն Մադրիդի «Ատլետիկո»-ն և Դորտմունդի «Բորուսիա»-ն, «Պարի Սեն-Ժերմեն»-ը և «Բարսելոնա»-ն, «Արսենալ»-ը և Մյունխենի «Բավարիա»-ն, Մադրիդի «Ռեալ»-ը և «Մանչեսթր Սիթի»-ն:

Ապրիլի 16-17-ը կանցկացվեն պատասխան հանդիպումները: Կիսաեզրափակիչի խաղերը տեղի կունենան ապրիլի 30-ից մայիսի 1-ը և մայիսի 7-8-ը:

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը տեղի կունենա հունիսի 1-ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG