Մատչելիության հղումներ

Մեթյու Միլլերը հայտնվել է ՌԴ ԱԳՆ պատժամիջոցների ցանկում


Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը պատժամիջոցների ցանկում է ներառել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերին:

Ըստ ռուսական կողմի՝ Միլլերի և ԱՄՆ ևս 227 քաղաքացիների մուտքը Ռուսաստան արգելվում է «Վաշինգտոնի որդեգրած ռուսատյացության քաղաքական կուրսի իրականացման հետ առնչություն ունենալու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG