Մատչելիության հղումներ

Փարիզը պատրաստվում է Կորսիկային ինքնավարություն շնորհել


Արխիվ
Արխիվ

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը և Կորսիկայի իշխանությունները նախօրեին Փարիզում համաձայնություն են ձեռք բերել երկրի 18 երկրամասերից մեկը հանդիսացող այս կղզուն ինքնավարություն շնորհելու հարցի շուրջ։

Մի քանի ամիս շարունակված բանակցությունների արդյունքում մշակված փաստաթղթով նախատեսվում է ճանաչել Կորսիկայի ինքնավար կարգավիճակը Ֆրանսիայի Հանրապետության կազմում։

2023-ի ամռանն այցելելով Կորսիկա՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը չէր բացառել, որ կղզու ինքնավար կարգավիճակը կարող է ամրագրվել Ֆրանսիայի սահմանադրության տեքստում։

Կորսիկան Ֆրանսիայի կազմում է ընդգրկվել 18-րդ դարում։ 1976-ից 2014 թվականներին կղզու անկախացման համար զինված պայքար էր մղում «Կորսիկայի ազատագրության ազգային ճակատ» կազմակերպությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG