Մատչելիության հղումներ

Մոսկվայի մարզում Հայաստանի քաղաքացիներ են ձերբակալվել


Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունն (ФСБ) այսօր հաղորդել է Մոսկվայի մարզի Չեխով քաղաքում Հայաստանի երեք քաղաքացիների ձերբակալության մասին։

Գերատեսչության հանրային կապերի կենտրոնի տեղեկություններով՝ հայաստանցիների ձերբակալությանը զուգահեռ «լիկվիդացվել է նրանց կողմից շահագործվող լաբորատորիան, որը զբաղված էր սինթետիկ թմրանյութերի արտադրությամբ»։

Ռուսաստանի հատուկ ծառայությունները ներկայացուցիչները պնդում են, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից կազմված այս հանցախումբն առանձնահատուկ խոշոր ծավալի թմրանյութ էր արտադրում՝ այն իրացնելով համացանցի միջոցով՝ առանց գնորդի ետ ուղիղ կապի մեջ մտնելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG