Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը


 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ

Վաշինգտոնն ու Անկարան համատեղ կաշխատեն հայ-ադրբեջանական խաղաղությանը հասնելու համար, հայտարարել են կողմերը ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի 7-րդ նստաշրջանից հետո, որը տեղի է ունեցել նախօրեին Վաշինգտոնում։ Նիստը գլխավորել են երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները՝ Էնթոնի Բլինքենը և Հաքան Ֆիդանը։

«Հարավային Կովկասի հարցում պետքարտուղար Բլինքենը և նախարար Ֆիդանը հանձնառու են համատեղ աշխատել՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշռված և կայուն խաղաղության համաձայնագրի հաստատմանը, և համակարծիք են, որ համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, համագործակցությանը և բարեկեցությանը», - ասված է թուրք-ամերիկյան համատեղ հայտարարությունում։

Մարտի 7-ից Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարարը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկել է նաեւ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Ըստ թուրքական Anadolu-ի, կողմերն աջակցություն են հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին ու ընդգծել՝ «առաջընթացը, որը ձեռք կբերվի այս ուղղությամբ, վճռորոշ կլինի Կովկասի բարգավաճման համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG