Մատչելիության հղումներ

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը


«Լադանիվա» խումբը, լուսանկարը՝ Առաջին ալիքի
«Լադանիվա» խումբը, լուսանկարը՝ Առաջին ալիքի

«Լադանիվա» խումբը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում, հաղորդում է Հանրային հեռուստաընկերությունը:

«Խմբի ճանապարհորդությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթում լինելու է բազմազանության, ստեղծարարության և երաժշտության խաչաձև մշակութային կամուրջ և մի մեծ տոն: Հայաստանի այս տարվա երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն մի քանի օրից», - ասված է հաղորդագրությունում:

«Եվրատեսիլ 2024»-ը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 7-ին, 9-ին և 11-ին:

Հայաստանը ելույթ կունենա երկրորդ եզրափակիչում՝ մայիսի 9-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG