Մատչելիության հղումներ

Բլինքեն․ «ԱՄՆ-ը և Թուրքիան կարևոր և սերտորեն համագործակցող դաշնակիցներ են»


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան, արխիվ

«ԱՄՆ-ը և Թուրքիան կարևոր և սերտորեն համագործակցող դաշնակիցներ են մի ժամանակաշրջանում, երբ բախվում են ընդհանուր մարտահրավերների», - հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ նախօրեին Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ։

Ընդլայնված կազմով բանակցությունների մեկնարկին ամերիկյան դիվանագիտության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել թուրքական կողմին ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացին նպաստելու համար։

Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ՝ թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ այդ թվում Ուկրաինայում և Գազայում շարունակվող ռազմական գործողությունների թեման։

«Վերջին մի քանի ամիսներին սա իմ և Թոնիի արդեն երրորդ հանդիպումն է։ Դրա պատճառն այն է, որ աշխարհքաղաքական և տարածաշրջանային զարգացումները հուշում են մեզ, որ պետք է սերտորեն համագործակցել և աշխատել իրար հետ», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը։

XS
SM
MD
LG