Մատչելիության հղումներ

Ըստ Բաքվի՝ Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունն արդեն ծառայություն է իրականացնում նաև Ստեփանակերտում


Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը երեկվանից սկսել է ծառայություն իրականացնել նաև Ստեփանակերտում, հաղորդում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)՝ նշելով, որ իրականացվում է երթևեկության կանոնների կազմակերպում և կարգավորում։

«Ոստիկանության աշխատակիցները երթևեկության մասնակիցներին տալիս են պարզաբանումներ երթևեկության անվտանգության շուրջ, իրականացնում են կանխարգելիչ աշխատանքներ»,- նշվում է հաղորդագրությունում։

Երեկ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի՝ 2023 թվականի սեպտեմբերին Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում հատուկ ներկայացուցիչներ է նշանակել, իսկ 2023-ի վերջին ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովին Ստեփանակերտի պարետ նշանակեց։ Նա դարձավ Ադրբեջանի կողմից նշանկված առաջին պաշտոնյան Ստեփանակերտում։

Բաքուն նաև հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկայում Ստեփանակերտում բնակեցնել ադրբեջանցիների առաջին խմբին։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Արցախում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:

XS
SM
MD
LG