Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ինժեներասակրավորական ստորաբաժանումներում մարտական ​​պատրաստության պարապմունքներ են անցկացվում


Ադրբեջանական բանակի ինժեներասակրավորական ստորաբաժանումներում մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացվում, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Պարապմունքները տեղի են ունենում պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2024-ի պլանի համաձայն, նշվում է հաղորդագրությունում։

Հայաստանին միլիտարիզացիայի մեջ մեղադրող Ադրբեջանն ինքը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում. տարեսկզից մի քանի զորավարժություն միայն Ադրբեջանի հատուկ ջոկատայիններ են անցկացրել՝ բարձրլեռնային գոտում՝ ուժեղ ցրտի պայմաններում։ Վարժանքներ են անցկացրել նաև ԶՈՒ օպերատիվ ստորաբաժանումները, տանկերի և մարտական մեքենաների անձնակազմերը։

XS
SM
MD
LG