Մատչելիության հղումներ

Ադրբեջանի հատուկ ջոկատայինները մարտական ​​վարժանքներ են անցկացրել


Ադրբեջանի հատուկ ջոկատայինները մարտական վարժանքներ են անցկացրել։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝զորավարժությունների ընթացքում հատուկ ջոկատայինները հստակեցրել են տեղանքի հատակագիծն ու մարտավարական վերաբաշխումներ կատարել բարձրլեռնային գոտում՝ ուժեղ ցրտի պայմաններում։

«Մարտական խմբերը ձնագնացներով անսպասելի հարձակում են իրականացրել պայմանական թշնամու հենակետի վրա, ոչնչացվել է թիրախում հայտնաբերված կենդանի ուժը, արգելափակվել են մատակարարման ուղիները, ոչնչացվել են համալրման համար ժամանած ուժերը», - ասված է հաղորդագրությունում։

Նման զորավարժություններ ադրբեջանական հատուկ ջոկատայիններն անցկացրել էին նաև այս ամսվա սկզբին։

XS
SM
MD
LG