Մատչելիության հղումներ

Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 31 հազարին


Գազայի հատվածում ռմբակոծություններից և հրետակոծություններից զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 30 հազար 700-ը, տարբեր աստիճանի վնասվածք է ստացել առնվազն 72 հազար 156 մարդ: Այդ մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը, որը ենթարկվում է ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ին:

Նախարարության տվյալներով՝ միայն անցած 24 ժամում իսրայելյան ուժերի կրակից Գազայում սպանվել է 86, և վիրավորել է 113 բնակիչ։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից հարձակվել են հրեական բնակավայրերի վրա:

Սպանվել է մոտ 1200 իսրայելցի, հարյուրավոր իսրայելցիներ պատանդառվել են:

XS
SM
MD
LG