Մատչելիության հղումներ

Նոր հարվածներ Գազայի հատվածին, կան տասնյակ զոհեր


Գազայի հատված - Իսրայելական օդուժի հարվածի հետևանքները Ռաֆահ քաղաքում, 3-ը մարտի, 2024թ.
Գազայի հատված - Իսրայելական օդուժի հարվածի հետևանքները Ռաֆահ քաղաքում, 3-ը մարտի, 2024թ.

Առնվազն 13 խաղաղ բնակիչ է զոհվել այսօր առավոտյան Իսրայելի զինված ուժերի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող երկու բնակելի շենքերին հասցված հարվածների հետևանքով։Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ տեղեկացնելով, որ զոհերից չորսը կանայք են, ևս չորսը՝ երեխաներ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` անցած գիշեր իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել փախստականների «Նուսեյրաթ» ճամբարին, ինչի հետևանքով ևս 12 պաղեստինցի է զոհվել։

Տեղական աղբյուրների փոխանցմամբ` հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում 30 հազար 400 պաղեստինցի է զոհվել։

XS
SM
MD
LG