Մատչելիության հղումներ

Հասանովը մեկնել է Թուրքիա


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցով այսօր մեկնել է Թուրքիա։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Հասանովը հանդիպումներ կունենա Անկարայում, կայցելի Թուրքիայի մի շարք ռազմական օբյեկտներ և ձեռնարկություններ։

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Ղուրբանովն էլ երեկ Դոհայում հանդիպել էր Թուրքիայի ռազմարդյունաբերության գործակալության ղեկավար Հալուք Գյորգյունի հետ, քննարկել թուրք-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, «մտքեր փոխանել համատեղ արտադրության և նոր նախագծերի շուրջ»։ Անցած շաբաթ Գյորգյունի հետ Անթալիայում նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր հանդիպել։

2021-ի հունիսին Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ ստորագրեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում:

XS
SM
MD
LG