Մատչելիության հղումներ

Վարդապետյանը Հաագայում հանդիպել է Պուտինին ձերբակալելու օրդեր տված դատախազի հետ


Լուսանկարը՝ ՀՀ գլխավոր դատախազության
Լուսանկարը՝ ՀՀ գլխավոր դատախազության

Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Նիդերլանդներ աշխատանքային այցի շրջանակում այսօր Հաագայում հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանին: Վերջինս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տված դատախազն է։

Գլխավոր դատախազությունն իր հաղորդագրությունում հիշեցնում է, որ Հայաստանն այս տարվա փետրվարի 1-ից դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ՝ Հռոմի ստատուտին միացած 124-րդ մասնակից պետությունը՝ 19-րդ պետությունը Արևելյան Եվրոպայի խմբից։

Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Խանին հանդիպման պատրաստակամության համար և ընդգծել, որ հանդիպումը կնպաստի Միջազգային քրեական դատարանի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելուն, ներպետական ընթացակարգերի վերանայմանն ու դրանք Ստատուտի դրույթներին համապատասխանեցնելուն:

Քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, ասված է հաղորդագրությունում:

Անցած տարվա նոյեմբերին Քարիմ Խանի հետհանդիպել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

XS
SM
MD
LG