Մատչելիության հղումներ

Թուրքիայի F-16 ինքնաթիռները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու համատեղ զորավարժություններին


Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։

Աղբյուրի համաձայն՝ ցամաքային և հրթիռահրետանային ուժերի ստորաբաժանումների, ինչպես նաև ավիացիայի մասնակցությամբ վարժանքները նախատեսված են հաջորդ շաբաթ։ Համատեղ զորավարժություններում, ինչպես նշվում է հաղորդագրությունում, «հիմնական շեշտը դրվելու է զորքերի փոխգործակցության մարտական համակարգման, հրամանատարության և հսկողության կատարելագործման, փորձի փոխանակման և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման վրա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG