Մատչելիության հղումներ

Ադրբեջանական բանակում զինծառայող է «ինքնասպան եղել»


Ադրբեջանական բանակում զինծառայող է մահացել, հաղորդում են տեղի լրատվամիջոցները՝ նշելով, որ զինվորական դատախազությունում տեղեկություն է ստացվել, որ ՊՆ N-րդ զորամասի զինծառայող, շարքային Մուսա Էյվազլին ինքնասպանություն է գործել հրազենի գործադրմամբ։

Զինվորական դատախազությունը նշում է, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, կատարվել է դեպքի վայրի զննություն, որպես իրեղեն ապացույց առգրավվել են գործի համար կարևոր նշանակություն ունեցող առարկաներ, նշանակվել են փորձաքննություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG