Մատչելիության հղումներ

Պուտին-Փաշինյան շփումներ նախատեսված չեն․ Պեսկով


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, 25-ը դեկտեմբերի, 2023թ․
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, 25-ը դեկտեմբերի, 2023թ․

Պուտին-Փաշինյան շփումներ նախատեսված չեն, այսօր հայտարարել է Ռուսատանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ շեշտելով՝ անհրաժեշտության դեպքում դրանք արագ կկազմակերպվեն։

«Ո՛չ, այս պահին ժամանակացույցում ամենաբարձր մակարդակով շփումներ նախատեսված չեն, սակայն անհրաժեշտության դեպքում, իհարկե, [նման շփումներ] կարող են շատ արագ հայտնվել, հեռախոսազրույց կազմակերպվել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Անթալիայի դիվանագիտական ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և հետևություններ կանի սեփական գործնական քայլերը պլանավորելիս։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ Ռուսաստանի արտգործնախարարը շեշտեց՝ ժամանակն է, որ Հայաստանը կողմնորոշվի ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի շուրջ։

«Մենք իսկապես շատ ենք ցանկանում, որ մեր հայ գործընկերները կողմնորոշվեն, թե ինչպես են ցանկանում իրագործել փոխադարձ հիմունքներով իրականացված համաձայնագրերը, որոնք մեզ կապում են տարբեր ինտեգրացիոն կառույցներում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում», - նշել է Լավրովը։

Հայաստանի վարչապետն օրերս Փարիզում հայտարարել էր՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն, ըստ էության, սառեցված է: Նա կրկին քննադատել էր ռազմական դաշինքը պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար: Մոսկվան իր հերթին Երևանից պարզաբանումներ էր պահանջել, միևնույն ժամանակ նշելով, որ պաշտոնական գրություն անդամակցության սառեցման մասին չեն ստացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG