Վանաձորցի 25-ամյա Ռաֆայելն ակնկալում է, որ շրջապատից միշտ ստանալու է նույնքան սեր ու նվիրվածություն, որքան իր մեջ կա ուրիշների հանդեպ։
«Բոլորին սիրում եմ ու տեղ եմ տալիս սրտիս մոտ», - ասում է Ռաֆայելը։
Դաունի համախտանիշով ապրող տղան մոր՝ Լուսինե Բարաթյանի օգնականն է՝ թե՛ կենցաղում ու թե՛ իրենց ընտանեկան բիզնեսում։
Իր անսահման բարության ու հասարակության նկատմամբ ունեցած հոգատարության համար անգամ պատվոգրեր ու շնորհակալագրեր է ստացել։ Դրանցով հպարտանում է ու նշում, թե մի օր անպայման հիմնելու է իր բարեգործական սրճարանը՝ դարձյալ ուրիշներին օգնելու համար։
Մայրը՝ Լուսինեն ասում է՝ տղան իրեն ավելի ուժեղ է դարձրել։ Նրան հասարակության լիարժեք անդամ դարձնելու պայքարը սկսել է դեռ ծննդատնից, որտեղ մի կողմից կողքինների խղճացող հայացքները, մյուս կողմից երեխայից հրաժարվելու ամուսնու պահանջները տակնուվրա են արել իրեն։
Մանրամասները՝ ստորև․