Մատչելիության հղումներ

Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողությանը


Արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողությանը, հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային Թուրքիա է մեկնել այսօր: Նախարար Միրզոյանի այցը շարունակվելու է մինչև մարտի 3-ը, նախատեսված է նախարարի մասնակցությունը քննարկումների և երկկողմ հանդիպումներ։

Անթալիա է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարարը՝ Բեռլինից, որտեղ նախորդ երկու օրերին բանակցում էին Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։

ՀՀ ԱԳ նախարարն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցել էր նաև երկու տարի առաջ, ֆորումի շրջանակում կայացել էր Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG