Մատչելիության հղումներ

Բայրամովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի ֆորումին


Բեռլինյան հանդիպումներից հետո Ադրբեջանի ատրտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա:

Բաքուն հայտնել է, որ Բայրամովը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ավանդական ֆորումին, ելույթ կունենա «Ինստիտուցիոնալացումը թյուրքական աշխարհում. թյուրքական պետությունների կազմակերպությունը 21-րդ դարում» համաժողովին», ինչպես նաև կմասնակցի մի շարք երկկողմ հանդիպումների։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա՝ այդ ֆորումին մասնակցելու համար: Այդ մասին, այլ մանրամասներ չհաղորդելով, փետրվարի 26-ին ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակ Անի Բադալյանը:

XS
SM
MD
LG