Մատչելիության հղումներ

Կահիրեում առաջիկա օրերին Գազայի հարցով բանակցություններ են կայանալու. Al Hadath


Գազայի հատված - Պաղեստինցիները հուղարկավորում են զոհված հարազատին, Գազա քաղաք, 29-ը փետրվարի, 2024թ.
Գազայի հատված - Պաղեստինցիները հուղարկավորում են զոհված հարազատին, Գազա քաղաք, 29-ը փետրվարի, 2024թ.

Իսրայելի պատվիրակությունն առաջիկա օրերին մեկնելու է Կահիրե, որտեղ բանակցելու է Գազայի հատվածում հրադադարի հաստատման և դրա դիմաց պաղեստինցի գերիներին իսրայելցի պատադների հետ փոխանակելու հարցի շուրջ: Այդ մասին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը։

Մինչ այդ, հրադադարի և փոխանակման թեման քննարկվել է Փարիզում և Դոհայում։ Միջնորդները փորձում են կողմերին համոզել Գազայում հրադադար հաստատել մինչև մահմեդականների սուրբ ամիսը՝ Ռամադանը, որն այս տարի մեկնարկելու է մարտի 11-ին։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք «Համաս»-ի կատարած անսպասելի գրոհից հետո: «Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է ճանաչվել: Պատերազմի ընթացքում, ըստ երկու կողմերի տվյալների, զոհվել է մոտ 1200 իսրայելցի և ավելի քան 30 հազար պաղեստինցի, կան հազարավոր վիրավորներ և հարյուրավոր պատանդներ: Գազայի հատվածի բնակավայրերը և հատկապես Գազա ավանը վերածվել են ավերակների:

Արաբական և մահմեդական տասնյակ երկրներ Իսրայելին մեղադրում են Պաղեստինի ժողովրդի ցեղասպանության համար: Այդ մեղադրանքով Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցը քննվում է Հաագայում տեղակայված ՄԱԿ-ի միջազգային դատարանում:

XS
SM
MD
LG