Մատչելիության հղումներ

Գազայում զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 30 հազարի


Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում առնվազն 29 հազար 878 պաղեստինցի է զոհվել, ևս 70 հազար 215 մարդ վիրավորվել է։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ և ԱՄՆ կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» շարժման վերահսկողության ներքո գտնվող Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ, վերջին 24 ժամերին 96 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 172 մարդ վիրավորվել է։

XS
SM
MD
LG