Մատչելիության հղումներ

Այս տարի Շուշիում անցկացվելու է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Թուրքիայում գտնվող Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ղրղըզստանցի պաշտոնակից Ջինբեկ Կուլուբաևի հետ։

Նախարարները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում Ադրբեջանի և Ղրղըզստանի համագործակցության հարցերը:

Բայրամովը նշել է, որ այս տարի Շուշիում պետք է տեղի ունենա Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Նախարարները քննարկել են «ազատագրված տարածքների վերականգնման գործընթացը»:

Բայրամովը Կուլուբաևին տեղեկություններ է փոխանցել հայ - ադրբեջանական բանակցությունների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG