Մատչելիության հղումներ

Նեթանյահուն ուղերձ է հղել Ալիևին ընտրություններում հաղթանակի առթիվ


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհավորական ուղերձ է հղել Իլհամ Ալիևին Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ:

«Մեր ժողովուրդներին տասնամյակների ընթացքում կապել են ջերմ հարաբերություններ՝ հիմնված ընդհանուր նպատակների և շահերի վրա», - ասված է ուղերձում:

«20 տարի առաջ Ձեր նախագահության սկզբից ի վեր մեր համագործակցությունը շատ ոլորտներում ընդլայնվել է և հասել նոր բարձունքների», - հավելել է Նեթանյահուն:

Ալիևը փետրվարի 7-ի ընտրություններում ստացավ քվեների ավելի քան 92 տոկոսը և հինգերորդ անգամ ստանձնեց Ադրբեջանի նախագահի պաշտոնը:

XS
SM
MD
LG