Մատչելիության հղումներ

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է գերազանցել նախորդ տարվա ռեկորդային ցուցանիշը. Մուստաֆաև


Ադրբեջանի փոխվարչապետը, արխիվ
Ադրբեջանի փոխվարչապետը, արխիվ

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը, որը 2023 թվականին հասել է ռեկորդային 4,4 միլիարդ դոլարի, այս տարի կարող է գերազանցել այդ ցուցանիշը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

«2023 թվականին մեր ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է և հասել ռեկորդային բարձր՝ գրեթե 4,4 մլրդ դոլարի։ Այս տարվա արդյունքներով մենք հուսով ենք հասնել նոր, ավելի բարձր ցուցանիշների»,- ասել է Մուստաֆաևը՝ ելույթ ունենալով Միներալնիե Վոդիում ընթացող ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովին։

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ վերջին տարիներին Բաքվի ու Մոսկվայի միջև համագործակցության էական առաջընթաց է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ արդյունաբերության, տրանսպորտի, էներգետիկայի։

«Կցանկանայի հատկապես նշել փոխգործակցությունը ներդրումային ոլորտներում։ Ադրբեջանը Ռուսաստանի տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 1 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանը ավելի քան 8,7 մլրդ դոլար է ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ։ Ներկայումս Ադրբեջանում իրականացվում է ռուսաստանյան մասնակցությամբ ներդրումային նախագծերի մեծ փաթեթ»,- նշել է Մուստաֆաևը՝ հատուկ շեշտելով Ջաբրայիլում բացված բեռնատարների և գյուղատնտեսության սպասարկման կենտրոնը, որն, Ադրբեջանի փոխվարչապետի խոսքով, ստեղծվել է ռուսաստանյան «ԿԱՄԱԶ» ընկերության մասնակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG