Մատչելիության հղումներ

Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր նախապես չազդարարված այցով ժամանել է Սաուդյան Արաբիա։ Ուկրաինական պետության ղեկավարի խոսքով՝ Էր-Ռիյադում ինքը բանակցություններ է անցկացնելու Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին-Սալմանի հետ։

Տելեգրամում արված գրառման մեջ Զելենսկին պնդել է, որ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ պատրաստվում է քննարկել Կիևի ներկայացրած «Խաղաղության բանաձևը», ինչպես նաև այն դերակատարությունը, որ կարող են խաղալ թագավորության իշխանությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG