Մատչելիության հղումներ

Դանիան դադարեցնում է «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցման հետաքննությունը


«Հյուսիսային հոսք 2», արխիվ
«Հյուսիսային հոսք 2», արխիվ

Դանիայի ոստիկանությունը դադարեցնում է «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների՝ 2022 թվականի աշնանը տեղի ունեցած պայթեցման հետաքննությունը։ Այսօր այս մասին պաշտոնապես հայտարարել է Կոպենհագենի ոստիկանական վարչությունը՝ նշելով, որ արդեն իսկ անցկացված քննչական գործողությունների շնորհիվ պարզ է դարձել, որ գազատարների դեմ կանխամտածված սաբոտաժի գործողություն է իրականացվել։

«Չնայած դրան, հետաքննության արդյունքները վկայում են, որ այս միջադեպի առթիվ Դանիայի տարածքում քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր չկան», - նշված է հայտարարության մեջ։

Գազատարները պայթեցվել են 2022 թվականի սեպտեմբերի 26-ին:

XS
SM
MD
LG