Մատչելիության հղումներ

Ռուսները, ենթադրաբար, կորցրել են A-50 տեսակի երկրորդ հետախուզական օդանավը


A-50 տեսակի ռազմական հետախուզության օդանավ, արխիվ:
A-50 տեսակի ռազմական հետախուզության օդանավ, արխիվ:

Սև ծովի շրջանում խոցվել է ռուսական երկրորդ հետախուզական A-50 ինքնաթիռը: Այդ մասին հաղորդել է ռուս պատերազմամետ բլոգեր Վլադիմիր Ռոմանովը։ Նրա պնդմամբ, ինքնաթիռը խոցվել է Մարիուպոլի շրջանից արձակված հրթիռով:

Նա ենթադրում է, որ խոցումը այսպես կոչված «բարեկամական կրակի» հետևանք է: Ռազմական տերմինաբանությամբ այդպես են անվանում սեփական ուժերի կողմից թյուրիմացաբար հասցված հարվածը:

Մեկ այլ վարկածի համաձայն՝ A-50-ը խոցվել է Կրասնոդարի երկրամասի վրա։ Ուկրաինական Liga.net հրատարակությունը, հղում անելով «անվտանգության և պաշտպանության ուժերում» իր աղբյուրին, գրում է, որ A-50-ը խոցվել է «հետախուզության և ռազմաօդային ուժերի գլխավոր տնօրինության համատեղ գործողության շրջանակում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG