Մատչելիության հղումներ

Կարա-Մուրզա․ «Ռուսաստանի հասարակությունը վհատվելու իրավունք չունի»


«Ալեքսեյ Նավալնու մահից հետո ռուսաստանյան հասարակությունը վհատվելու իրավունք չունի», - այսօր Օմսկի մարզի կալանավայրից, հեռակապով դիմելով իր գործի բողոքարկմանը նվիրված հերթական դատական լսումների մասնակիցներին, հայտարարել է ռուսաստանցի ընդդիմադիր, պետական դավաճանության հոդվածով 25 տարվա ազատազրկման դատապարտված Վլադիմիր Կարա-Մուրզան։

«Եթե հուսահատության զգացումը պատի մեզ, եթե մենք ընկճվենք, դա կլինի այն, ինչ ցանկանում են իշխանությունները։ Մենք նման բան անելու իրավունք չունենք։ Հանուն մեր զոհված ընկերների մենք պարտավոր ենք շատ ավելի հաստատակամորեն աշխատել, որպեսզի Ռուսաստանը նորմալ, ազատ եվրոպական ժողովրդավարական երկիր դառնա», - հայտարարել է Կարա-Մուրզան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG