Մատչելիության հղումներ

Ադրբեջանի հատուկ ջոկատայինները զորավարժություններ են անցկացրել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումներում մարտավարական զորավարժություններ են անցկացվել՝ «Մարտական գործողությունների անցկացում խիստ ցրտի պայմաններում» թեմայով։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝զորավարժությունների ընթացքում հատուկ ջոկատայինները հստակեցրել են տեղանքի հատակագիծն ու մարտավարական վերաբաշխումներ կատարել բարձրլեռնային գոտում՝ ուժեղ ցրտի պայմաններում։

Կատարվել են «պայմանական թշնամու պաշտպանությունը ճեղքելու, կարևոր կետերը գրավելու, առաջին բուժօգնություն ցուցաբերելու և վիրավորներին մարտադաշտից անվտանգ տարհանելու առաջադրանքներ», - ասված է հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG