Մատչելիության հղումներ

Ավդեևկայում ռուսական բանակի կորուստների մասին պատմած զինվորականն ինքնասպան է եղել


Ավդեևկայում ռուսական բանակի հսկայական կորուստների մասին պատմած ռուսաստանցի զինվորականը ինքնասպան է եղել։ Այս մասին, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, հայտնել են նրա ընկերները։

Անդրեյ Մորոզովը, ով նաև հայտնի բլոգեր էր, անցած օրերին, վկայակոչելով անանուն աղբյուրները, գրել էր, որ Ավդեևկայի համար մարտերում ռուսական զորքերը մինչև 16 հազար զինվոր են կորցրել։

Մորոզովը 2014 թվականի ռուսամետ անջատականների շարքերում մասնակցել է Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություններին։

Երեկ նա Telegram-ում գրել է, որ իր զինվորական հրամանատարները ստիպում են իրեն ջնջել ռուսական կորուստների մասին գրառումը։

Մոտ չորս ամիս տևած թեժ մարտերից հետո փետրվարի 17-ին Ավդեևկա քաղաքն անցել է ռուսական վերահսկողության տակ։

XS
SM
MD
LG