Մատչելիության հղումներ

Ուկրաինայի զինված ուժերում շարունակվում են կադրային փոփոխությունները


Ուկրաինայում զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի և Գլխավոր շտաբի պետ Սերգեյ Շապտալայի պաշտոնանկությունից մի քանի օր անց փոխվել է բանակի բարձրագույն ղեկավարությունը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ազատումների և նոր նշանակումների մասին հրամանագրեր է ստորագրել։

Նախկինում պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Պավլյուկը նշանակվել է ցամաքային զորքերի ղեկավար Ալեքսանդր Սիրսկու փոխարեն, որը փոխարինել է Զալուժնիին ԶՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնում։

Միացյալ ուժերի հրամանատարի պաշտոնից հեռացվել է գեներալ Սերգեյ Նաևը, իսկ նրա փոխարեն նշանակվել է Յուրի Սոդոլը։

Օդային գրոհայիններին կառաջնորդի Իգոր Սկիբյուկը։

Զելենսկին դեռ չի մեկնաբանել կադրային փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ռուսական զորքերի՝ ռազմաճակատի բազմաթիվ հատվածներում առաջխաղացման փորձերի ֆոնին, մասնավորապես Ավդեևկայում և Բախմուտի արևմուտքում։

XS
SM
MD
LG