Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ԶՈՒ նոր գլխավոր հրամանատարը ՆԱՏՕ-ին տեղեկություններ կփոխանցի ընթացող պատերազմի մասին


Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեքսանդր Սիրսկի, արխիվ
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեքսանդր Սիրսկի, արխիվ

Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեքսանդր Սիրսկին փետրվարի 15-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարներին տեղեկություններ կհայտնի մարտադաշտում տիրող իրավիճակի մասին: Այդ մասին ՏԱՍՍ ռուսական լրատվական գործակալությանը հայտնել է Բրյուսելից մի անանուն դիվանագետ:

«Մենք ակնկալում ենք, որ նոր հրամանատար Սիրսկին դաշնակիցների պաշտպանության նախարարներին կտեղեկացնի Ուկրաինայի զինված ուժերի դիրքորոշման և պատերազմի դաշտում ստեղծված կացության մասին», - ասել է աղբյուրը՝ նշելով, որ ուկրաինացի նորանշանակ բարձրաստիճան զինվորականի ելույթը տեղի կունենա առցանց ձևաչափով:

XS
SM
MD
LG