Մատչելիության հղումներ

18 տոկոսով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը Հայաստանում


2023 թ․ նպաստառու ընտանիքների թիվը նվազել է, վարչապետին հայտնել են իասնական սոցիալական ծառայությունում քննարկմանը։

2021-23 թ․ տարբերությունը կազմում է 18.1 տոկոս (15 հազար 799 ընտանիք)։

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ավելի կոնկրետ ինչի հաշվին է նվազել նպաստառու ընտանիքների թիվը:

«18 տոկոսով նվազել է մեր նպաստառու ընտանիքների թիվը, այսինքն` սա միայն վարչարարության հաշվին, որ այն ընտանիքները պիտի նպաստ չստանան, բայց ստանում են, մենք գնացել ենք, հայտնաբերել ենք և հանել ցուցակներից»,- նշել է վարչապետը։

Ըստ կառավարության հաղորդագրության՝ պատասխանատուները նշել են, որ 2021 թվականից նվազել է թիվը մինչև 82 հազարի, ու այսպես դինամիկան պահպանվել է: Նշվել է, որ 7-8 հազարով պակասել է նաև նպաստ ստանալու դիմողների թիվը։

«Այսինքն` մարդիկ ամեն տարի, որ պետք է գան, դիմեն, որ փաստագրվեն, ենթադրվում է, որ հասկացել են, որ իմաստ չունի դիմելը»,- ասել է ծառայության պետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 8 հազարով դիմող անձանց թվի նվազումը ևս տնտեսական աճի արտահայտման մասին է խոսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG