Մատչելիության հղումներ

Ռազմական ոստիկանության պետը հանձնարարել է առավել ակտիվացնել այցերը մարտական դիրքեր

Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ։

Գեներալ-մայորը եղել է նաև ՌՈ տարածքային բաժիններում, անցկացրել խորհրդակցություններ, տվել հանձնարարականներ` ծառայության արդյունավետությունը բարձրացնելու, մարտական դիրքեր այցերն առավել ակտիվացնելու, նաև այնտեղ գիշերելու համար, ինչը կնպաստի ոչ կանոնադրային փոխհարաբերությունների, ծանր և առանձնապես ծանր դեպքերի կանխարգելմանը, հաղորդում է ՊՆ-ն։

XS
SM
MD
LG