Մատչելիության հղումներ

Խարկովում ԱԹՍ-երի գիշերային հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել քաղաքացիական օբյեկտներում


Խարկովում անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել քաղաքացիական օբյեկտներում, հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նրա խոսքով՝ հրդեհվել է հյուրանոց, ամառային խաղահրապարակ, ռեստորան ու երեք ավտոմեքենա, տուժել են նաև առանձնատներ, հանգստի համալիր և ճաշարան։

Հարձակման համար ուկրաինացի պաշտոնյան մեղադրել է ռուսական ուժերին։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ անցած գիշեր Ռուսաստանը 16 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի ողջ տարածքի ուղղությամբ, մեծ մասը՝ Նիկոլաևի, Խերսոնի և Խարկովի շրջանների վրա։ Ռուսաստանն էլ, իր հերթին, Ուկրաինային է մեղադրել գիշերային հարձակման համար։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Կրասնոդարի երկրամասի, Բրյանսկի, Օրյոլի և Կուրսկի շրջանների, ինչպես նաև Սև ծովի վրայով ոչնչացվել է 19 անօդաչու թռչող սարք։

Կրասնոդարի շրջանի օպերատիվ շտաբից հայտնել են, որ գիշերը տեղի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան, հրդեհի պատճառները պարզվում են։ Բրյանսկի և Օրյոլի շրջանների նահանգապետերը գրել են, որ անօդաչու սարքերի հարձակումների հետևանքով զոհեր չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG