Մատչելիության հղումներ

Ուկրաինայում զինված հարձակման հետևանքով սպանվել է Նիկոպոլի փոխքաղաքապետը


Զինված հարձակման հետևանքով սպանվել է Ուկրաինայի Նիկոպոլ քաղաքի փոխքաղաքապետը։ Ուկրաինայի պաշտոնական աղբյուրների համաձայն` պաշտոնյայի մեքենայի վրա կրակ արձակողը դեռ չի հայտնաբերվել։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ` սպանվածը 59-ամյա Վիտալի Ժուրավլովն է։

Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող Նիկոպոլը պարբերաբար ենթարկվում է ռուսական հարձակումների, որոնք հանգեցնում են քաղաքացիական զոհերի, ուկրաինական իրավապահները, սակայն, այս սպանությունը չեն կապում ռուսական ուժերի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG