Մատչելիության հղումներ

Չիլիում եռօրյա սուգ է հայտարարվել


Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը երկրում եռօրյա սուգ է հայտարարել՝ պետության նախկին ղեկավար Սեբաստյան Պինյերայի մահվան կապակցությամբ։

Պինյերան զոհվել է նախօրեին՝ երկրի հարավում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով։ Նախկին նախագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի էր ենթարկվել՝ խորտակվելով Ռանկո լճի ջրերում։

Պինյերան Չիլին ղեկավարել է երկու անգամ՝ 2010-ից 2014 և 2018-ից 2022 թվականներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG