Մատչելիության հղումներ

Ադրբեջանում քվեարկածների թիվն անցավ 60 տոկոսը

Ընտրություններն Ադրբեջանում, 7-ը փետրվարի, 2024թ․
Ընտրություններն Ադրբեջանում, 7-ը փետրվարի, 2024թ․

Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում քվեարկածների թիվը տեղի ժամանակով ժամը 15-ի դրությամբ անցել է 60 տոկոսը։ Այս մասին հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Պաշտոնական տվյալների համաձայն, ամենամեծ ակտիվությունը՝ շուրջ 71 տոկոս, արձանագրվել է Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններում։ Ամենապասիվը Բաքվի Նիզամիի շրջանի ընտրողներն են․ քվեարկության առաջին 7 ժամերին այստեղ քվեարկել է գրանցված ընտրողների ընդամենը 40 տոկոսը։շ

Ադրբեջանական անկախ աղբյուրները հաղորդում են մի շարք խախտումների, մասնավորաբար՝ ուսանողներից կազմված խմբերի կրկնաքվեարկությունների, լցոնումների, ինչպես նաև դիտորդների աշխատանքի խոչընդոտման մասին։

XS
SM
MD
LG