Մատչելիության հղումներ

Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը կարևորել են Հայաստանում ամերիկյան բիզնեսի ներկայությունը


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, քննարկել հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր:

Ըստ Հայաստանի կառավարության՝ Գրիգորյանն ու Քվինը կարևորել են Հայաստանում ամերիկյան բիզնեսի ներկայությունը: Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից Հայաստանում առավել գրավիչ ներդրումային միջավայր ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Հայաստանի փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Դեսպանը երեկ հանդիպել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացմանը, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանը վերաբերող հարցեր:

ԱՄՆ-ը բազմիցս է հայտարարել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության մակարդակը բարձրացնելու պատրաստակամության մասին։ Մոսկվան մեղադրում է Արևմուտքին տարածաշրջանից իրեն դուրս մղելու փորձերի համար։ Երևանն էլ հակադարձում է՝ Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգում Ռուսաստանին դուրս մղելու օրակարգ չկա, «Երևանն ուղղակի նաև արևմտյան գործընկերների հետ է սկսել քննարկել նաև անվտանգային ոլորտին վերաբերվող հարցեր»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG