Մատչելիության հղումներ

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հարցեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, քննարկել տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացմանը, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանը վերաբերող հարցեր:

Փաշինյանն ու Քվինը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների, Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ։

Ըստ վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացումը և ընդգծել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ԱՄՆ աջակցությունը:

Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված քայլերում, եզրափակել է Հայաստանի վարչապետը։

Դեսպանությունը հանդիպման մասին դեռ չի հաղորդել։

XS
SM
MD
LG