Բիշքեկի ՋԷԿ-ում վթար է տեղի ունեցել, 5 մարդ է տուժել։ Տուժածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։
Նախնական տվյալներով՝պայթել է կայանի կաթսաներից մեկը։
Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարը հայտնել է, որ իշխանությունները վթարի հնարավոր պատճառներից մեկը դիվերսիան են դիտարկում:
Բիշքեկի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնում են բնակարաններում ջեռուցման մարտկոցների ջերմաստիճանի նվազման մասին։ Քաղաքի դպրոցներն անցել են առցանց ուսուցման։
Վարչապետ Ակիլբեկ Ժապարովը միջադեպի պատճառով ստիպված է եղել վերադառնալ Ալմաթիից, որտեղ պետք է մասնակցեր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
Բիշքեկի ՋԷԿ-ը Ղրղզստանի ամենահզոր էլեկտրաէներգիա արտադրող օբյեկտներից մեկն է։