Մատչելիության հղումներ

Եվրամիության առաջնորդները հաստատեցին 50 միլիարդ եվրո օգնության տրամադրումը Ուկրաինային

Այսօր Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողվում համաձայնեցվեց Եվրամիությանը բյուջեից Ուկրաինային 50 միլիարդ եվրո օգնություն տրամադրելու հարցը։ Այս մասին X սոցցանցում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, նշելով, որ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները համաձայնվել են փաթեթի տրամադրմանը։

«Դա կերաշխավորի կայուն և երկարաժամկետ ֆինանսավորում Ուկրաինային։ Եվրամիությունը իր վրա է վերցնում Ուկրաինային աջակցելու առաջնորդությունը և պատասխանատվությունը», - նշել է նա։

Անցած դեկտեմբերին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը արգելափակել էր ԵՄ օգնության տրամադրումը Ուկրաինային։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ասել է, թե շատ կարևոր է, որ որոշումն ընդունել են բոլոր 27 առաջնորդները։

​
XS
SM
MD
LG